Նոյեմբերյանի Ջուջևան գյուղից ադրբեջանցի անասնապահ Աբդըլայի որդի Շահին Մուստաֆաևը Նոյեմբերյանի անտառում, ծառի վրա կացնով փորագրել է իր անունը (lլուսանկարում)։
Շահենը հայերեն կրթություն ունի, գերազանցությամբ ավարտել է Ջուջևանի ութամյա, ապա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցները։ 1988թ․ փետրվարի 20-ին ելույթ ունենալով Երևանի Օպերայի հրապարակում կայացած մեծ հանրահավաքում՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Շահեն Մուստաֆաևը իր ելույթում մեջբերել է Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Նարիման Նարիմանովի հայտարարությունը, Նարիմանովը 1920 թվականի նոյեմբերի 30-ին, ստանալով Հայաստանի խորհրդայնացման լուրը (29 նոյեմբերի), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը մինչ այդ անկախ Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը չեղյալ է հայտարարում, և վիճելի տարածքները (Նախիջևան, Զանգեզուր, Ղարաբաղ) այսուհետ հայտարարում է Խորհրդային Հայաստանի անբաժան մասերը։
Նախկին ջուջևանցի, այժմ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որպես հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի համանախագահ, իջևանցի Նիկոլ Փաշինյանից առանց խաղաղության պայմանագրի կնքման, առանց իրավական որևէ հիմքի ստանում է տարածքներ։
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանից հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի համար կադաստրի թուղթ է խնդրում, Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր համարում սահմանին անօրինական տնկած սյուները։
Ոսկան Սարգսյան
0Comments