Ապրիլի առաջին օրը տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի ապրիլի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին` նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Առանձին շրջաններում ապրիլի2-4-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2025

Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվումէ առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին և 3-ին սպասվում է կարճատև անձրև։