Վլադիմիր Պուտինը Օլեգ Սավելևին նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ — գերատեսչության ղեկավարի աշխատակազմի ղեկավար, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Օլեգ Գենրիխովիչ Սավելևին նշանակել Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-Ռուսաստանի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար», - ասված է փաստաթղթում։
Նախագահը մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատել է գեներալ-գնդապետ Յուրի Սադովենկոյին։
0Comments