Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հին հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է աջակցություն և օգնություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ հակամարտությունում։ Այս մասին ԿԺԴՀ արտգործնախարարն ասել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում:
«Մենք ևս մեկ անգամ վստահեցնում ենք, որ մինչև հաղթանակի օրը միշտ ամուր կկանգնենք մեր ռուսաստանցի ընկերների կողքին», – Չոյ Սոն Հիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հատուկ ռազմական գործողության հենց սկզբից ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգել է, որ մենք ոչ ոքի հաշվի չառնենք, մշտապես և ուժգնորեն աջակցենք և օգնություն ցուցաբերենք ռուսական բանակին ու ռուսաստանցի ժողովրդին», – հավելել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները, Կիևին զենք մատակարարելով, «դրանով իսկ փորձում են երկարաժամկետ պատերազմ մղել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ»։
0Comments