Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը

Մանրամասներ
Ադրբեջան Ուկրաինա

Մայիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության հարցեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։ Գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա մակարդակից, նշվել է, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա և զարգանում են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, ներառյալ  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։

Կուլեբան ընդգծել է Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել աջակցության համար։