Ինչպես ազատվել փողի հանդեպ վախից. հոգեբանի խորհուրդը

Մանրամասներ
դոլար

Որոշ մարդիկ չեն կարող սկսել շատ վաստակել հոգեբանական խնդիրների պատճառով, ասել է բիզնես հոգեբան Օլգա Նիկիտինա-Կուզյակովան։ Նրանց խանգարում է փողի վախը։

Փորձագետն ասում է, որ բոլոր սահմանափակումները մարդու վրա դրվում են նրա ենթագիտակցության կողմից։ Շատերը վախենում են գումար աշխատել, օրինակ՝ հնացած կարծրատիպերի ազդեցության պատճառով, որ փողը փչացնում է մարդուն։ Որոշ մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչպես կառավարել իրենց մեծ եկամուտը:

«Նման մտավախություն կարող է առաջանալ ոչ միայն աշխատակիցների, այլ նաև ղեկավարների կամ բիզնեսի սեփականատերերի մոտ։ Ինքնասահմանափակումը վատ է անդրադառնում բիզնեսի զարգացման վրա և առաջացնում անկումներ և ճգնաժամեր: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է վերջնանպատակի հստակ պատկերացում և ներքին սահմանափակումների բացակայություն»,-ասում է բիզնես հոգեբանը։

Հոգեբանը նշել է, որ մարդիկ, որպես կանոն, ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել այդ խնդիրներն ու խորհուրդ տվել զրուցել հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ։

Աղբյուր` Փաստինֆո