Ռոզի Ավետիսովան հակադարձել է տրանսպորտի թանկացմանը կողմնակից Տաթեւ Հովակիմյանին

Մանրամասներ
ռոզի

Դերասանուհի, Երեւանի ավագանու անդամ Տաթեւ Հովակիմյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել ու նշել, որ ինքը նույնպես կողմ է քվեարկել տրանսպորտի թանկացմանը եւ ներկայացրել է իր փաստարկները:

Մեկնաբանություններում նրան հակադարձել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան։

«Տրանսպորտի թույլատրելի գինը պետք է լինի 150 դրամ եւ ոչ ավելի: Եթե, իրենց ասելով, դա չի հոգում բարեփոխված տրանսպորտային միջոցների ծախսերը, թող քաղաքապետի եւ իրեն ենթակա մարմինների աշխատավարձից կրճատեն ու ներդրում անեն տրանսպորտի կարգավորման համար: Ինչ վերաբերում Telcell սարքերին, ապա դրանք նորմալ չեն գործում, նաեւ նման վճարման եղանակը նախատեսված չէ ճխտված ավտոբուսների համար: Ամեն ինչ մաքսիմալ անհարմար է դարձել: Ասում եմ՝ որպես քաղաքացի, ով շաբաթական 3-4 անգամ օգտվում է տրանսպորտից»,- ընդգծել է Ռոզի  Ավետիսովան: