Իրանը հայտարարել է նախագահական ընտրությունների օրը

Մանրամասներ
իրան

Իրանի նոր նախագահի ընտրությունները նշանակված են այս տարվա հունիսի 28-ին։ Համապատասխան հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին: Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։

«Սահմանադրության պահապանների խորհրդին խնդրել են, որ թեկնածուների գրանցումն սկսվի մայիսի 28-ից»,- ասաց մամուլի քարտուղարը։

Միաժամանակ մայիսի 28-ից մեկնարկում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, հայտնում է գործակալությունը։