Մենք այս գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի հետ լիարժեք համակարգված և կոորդինացված. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։

Էրդողանը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը կձգտի ավելի բարեկեցիկ պայմանների։

Մենք այս երկխոսության գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի հետ լիարժեք համակարգված և կոորդինացված։

Հավատում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները»։