Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա

Մանրամասներ
Ստամբուլ

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական  Տատյան մասնավոր վարժարանի վրա, հայտնում է odatv.com-ը:

Անհայտ անձինք կրակել են դպրոցի պատուհաններին: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը ատրճանակով կրակ է բացել շենքի վրա, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։

Կասկածյալների ինքնությունը պարզվել է, առգրավվել է ապօրինի ատրճանակը և 14 փամփուշտ։ Պարզվել է, որ նախկինում կասկածյալները տարբեր հանցագործություններ են կատարել:

Սակայն ավելի ուշ «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությանն ասել է, որ Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակում չի եղել, արդեն 10 տարի Տատյան վարժարանն այլ շենքում է գործում: Սակայն Էստուկյանի խոսքով՝ այժմ այդ շենքում քրդական հաստատություն է գործում: