Թուրքիայում չորսհարկանի բնակելի շենքի փլուզումից հետո 4 մարդ է ձերբակալվել. ԶԼՄ

Մանրամասներ
Թուրքիա

Թուրքիայի Քոնիա նահանգում չորսհարկանի բնակելի շենքի փլուզումից հետո 4 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ulusal» հեռուստաալիքին։

«Քոնիայի գլխավոր դատախազությունը նույնպես հանդես է եկել միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ և հայտնել հետաքննություն սկսելու մասին։ Ձերբակալվել են չորս կասկածյալներ, որոնք ենթադրաբար պատասխանատու են միջադեպի համար», - նշել է հստակեցրել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք` շենքը փլուզվել է հունվարի 24-ի երեկոյան։ Նահանգապետ Իբրահիմ Աքընը հայտարարել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու մարդու, ևս հինգ հոգու որոնում են։ Շենքի փլուզման պատճառները դեռևս չեն նշվում:

Դատախազությունը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո դեպքի վայրում փորձագիտական հանձնաժողովի և դատախազների մասնակցությամբ մանրամասն ուսումնասիրություն կկատարվի: