Իրանի նախագահը նույնպես մեկնում է Եգիպտոս. հանդիպմանը ներկա կլինի նաև Էրդողանը

Մանրամասներ
իրան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Եգիպտոս «զարգացող երկրների ութնյակի» (D8) հանդիպմանը, որը կկայանա հինգշաբթի։

Ինչպես տեղեկացրել է Middle East News-ը՝ հղում կատարելով իրանական աղբյուրին, գագաթաժողովի շրջանակում նախագահ Փեզեշքիանը երկկողմ հանդիպում կունենա գագաթաժողովի այլ պաշտոնատար անձանց հետո։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Եգիպտոս այս հինգշաբթի։

Հաշվի առնելով Սիրիայի իրադարձությունները՝ սպասվում է, որ Իրանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն գագաթաժողովի շրջանակում եւ կքննարկեն Սիրիայի իրադարձությունները։ D8-ը համագործակցության գլոբալ համաձայնագիր է զարգացող երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Նիգերիայի, Պակիստանի, եւ Թուրքիայի միջեւ։ Հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի, դեկտեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը հայտարարել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու պլանների մասին։