Բռնի կերպով վտարել են. Վրաստանն արտաքսել է տարբեր երկրների 60 քաղաքացիների

Մանրամասներ
վրաստան

Անցած ամիս ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցներն «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» վրացական օրենքի հիման վրա երկրից արտաքսել են տարբեր երկրների 60 քաղաքացիների, այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։

Հաղորդագրության համաձայն՝ օտարերկրացիների մի մասը ինքնակամ է լքել Վրաստանը, իսկ մյուսներին բռնի կերպով վտարել են միգրացիոն վարչության աշխատակիցները։

«Հիմք ընդունելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը՝ երկրից վտարվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի և Գանայի 60 քաղաքացի։ Վտարվածների թվում են եղել Վրաստանի տարածքում տարբեր հակասոցիալական գործունեություն իրականացնող անձինք»,- ասվում է տեղեկատվության մեջ։

2024 թվականի հոկտեմբերի դրությամբ, որոշում է կայացվել երկրից արտաքսել 384 օտարերկրյա քաղաքացու, ինչը 26%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Աճել է նաև արտաքսման ընթացակարգի շրջանակներում երկիրը կամավոր լքածների թիվը, մասնավորապես՝ 323 մարդ կամավոր լքել է Վրաստանը, ինչը 60,7%-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները, հայտնում է ՆԳՆ-ն։