Ընդդիմությունը ձայներ է գողացել ընտրությունների ժամանակ. «Վրացական երազանք»

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը ձայներ է գողացել, հայտնի է նման 81 դեպքի մասին։

Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, ըստ Լուրերի՝ փոխանցում է «РИА Новости»-ն։

«Մենք ունենք 81 հավաստի փաստ (ընդդիմության կողմից ձայների գողության – խմբ.)։ Սա խոսում է այն մասին, որ գողությունը համակարգային է եղել»,- ընդգծել է նա՝ նշելով, որ այդ ձայները գողացել են «Վրացական երազանք»-ից։