Սաակաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել իրեն

Մանրամասներ
սաակավիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գործող Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել իրեն։

Սոցցանցերում Սաակաշվիլին գրել է. «Ես լիակատար համերաշխություն եմ հայտնում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ինձ դուր եկավ, որ նա չգնաց սադրանքի և չհամաձայնեց Ռուսաստանի դատախազության խնդրանքին։

Նկատեցի, որ տիկին Սալոմեն նույնպես չի վրիպել Մեդվեդևի սպառնալիքից.

Բայց արդարություն է պահանջում է նաև այն, որ Մոսկվայի կողմից հենց նման հրահանգների արդյունքում ես ավելի քան երեք տարի շինծու մեղադրանքներով նստած եմ բանտում, և չեմ ուզում, որ այս անօրինական բանտարկության անվանական պատմական պատասխանատուն լինի նախագահ Զուրաբիշվիլին, ով իսկապես կարող է վերացնել այս անարդարությունը։

Ի՞նչ եք կարծում, ժողովուրդ»: