«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության (որի զոհ է դարձել 145 մարդ) գործով նոր ֆիգուրանտներ են հայտնվել՝ Ինգուշիայի բնակիչներ, գրել է «Կոմերսանտը»։
Նրանցից երկուսը ձերբակալվել է, երկուսի հանդեպ հետախուզում է հայտարարված։ Քննության վարկածով՝ նրանք բոլորը կարող են կապված լինել դատարանի կողմից արդեն ահաբեկչական հայտարարված եւ արգելված բատալհաջիականների մարտական թեւի հետ։
Պարբերականի տեղեկացմամբ՝ գրոհայինները վերափոխել են Կալաշնիկով ինքնաձիգները եւ դրանցով զինել հենց ահաբեկիչներին, որոնք կատարել են հարձակումը համերգասրահի վրա։ Նրանք խոստովանում են, որ մասնակցել են զենքի ապօրինի շրջանառությանը, նշելով, որ պատկերացնել չէին կարող, թե ինչ հետեւանքների կհասցնի այդ ամենը։
Քրեական գործի նոր ֆիգուրանտներն են ինգուշական Սուրխախի գյուղի բնակիչներ Հուսեյն Մեդովը, Ջաբրաիլ Աուշեւը եւ Հավաժ-Բագաուդին Ալիեւը, ինչպես նաեւ Բատիր Կուլաեւը Էկաժեւոյից։ Նրանց գործն արդեն միացրել են «Կրոկուսի» ահաբեկչության մասին աղմկալի գործին (ՔՕ 3-րդ մասի հոդված 205), սակայն մեղադրում են առայժմ 5-րդ մասի հոդված 222-ով (զենքի ապօրինի շրջանառություն) եւ 3-րդ մասի հոդված 222,1-ով (պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն)։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ համերգասրահում զանգվածային գնդակահարությունից մի քանի շաբաթ առաջ հանցագործության ապագա կատարողները, որոնք Տաջիկստանից էին, իրենց հանցակիցների միջոցով կապվել են ինգուշ համախոհների հետ։
32-ամյա Հուսեյն Մեդովը տաջիկների խնդրանքով իր կապերի միջոցով ձեռք է բերել չորս վերափոխված Կալաշնիկով ինքնաձիգ, որոնք իր տանը հանձնել է գրոհայիններին։
Նրա հանցակիցը՝ 27-ամյա Բատիր Կուլաեւը, հայրենակցին է հանձնել ինքնաձիգների փամփշտակալներ եւ փամփուշտներ, որոնք օգտագործել են ահաբեկիչները «Կրոկուսում»։
Մեդովի հանցակիցներ՝ 23-ամյա Ջաբրաիլ Աուշեւը եւ 31-ամյա Հավաժ-Բագաուդին Ալիեւը, զենքը հասցրել են Էկաժեւո եւ Սուրխախի՝ կոորդինատներն ուղարկելով պատվիրատուներին։
Դրանց հետեւից եկել են միջնորդները, որոնք մայրաքաղաքի շրջան են հասցրել չորս ինքնաձիգ, 68 փամփշտակալ եւ ավելի քան 2 հազար փամփուշտ։ Դրանց մեծ մասը լիցքավորված է եղել, ինչը նշանակում է, որ ինգուշներն իմացել են զինված հարձակման մասին, ինչն էլ վերածվեց իսկական սպանդի Մոսկվայում։ Հետաքննության ֆիգուրանտների ցուցմունքներով՝ զենքի եւ զինամթերքների համար իրենց փոխանցել են ավելի քան 1 մլն ռուբլի։
ԱԴԾ աշխատակիցները բռնել են Մեդովին եւ Աուշեւին Ինգուշիայում։ Նրանցից երկուսի հանդեպ հետախուզում է հայտարարված։
Ինչպես տեղեկացրել է ԶԼՄ-ն, 2022թ. Աուշեւը քրեական պատասխանատվության է ենթարկվել զենքի անօրինական շրջանառության համար (ՔՕ 3-րդ մաս, հոդված 222), բայց նստել է ընդամենը մի քանի ամիս։ Իսկ Ալիեւը ենթարկվել է վարչական պատասխանատվության զենքը ճիշտ չպահելու համար։
Մեդովին եւ Աուշեւին Ինգուշիայից տեղափոխել են Մոսկվա, որտեղ կալանքի տակ են «Կրոկուսի» ահաբեկչության եւս երկու մասնակիցներ, ուրբաթ՝ նոյեմբերի 1-ին Բասմանյան դատարանը երկարացրել է նրանց խափանման միջոցը (ձերբակալություն) մինչեւ դեկտեմբերի 22-ի։ Նիստը տվյալների շտեմարանում բաց էր։ Դատարանը այդ ռեժիմով պարզել է միայն ֆիգուրանտների ինքնությունը։
Ջաբրաիլ Աուշեւը եւ Հուսեյն Մեդովը գործազուրկ էին, ունեն միջնակարգ կրթություն։ Պարզվել է, որ ասթմա ունեցող Մեդովը 2-րդ խմբի հաշմանդամ է։
Սակայն հենց որ ֆիգուրանտները ներկայացվել են դատարանում, քննությունը միջնորդություն է ներկայացրել դռնփակ դատավարություն անցկացնելու մասին։ Կալանքի երկարացման մասին որոշումը հայտնվել է հրապարակավ։
0Comments