Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ փայտ է կոտրել

Մանրամասներ
փայտ

Լուկաշենկոն սիրում է ցուցադրել փայտ կոտրելու հմտությունները։ Բելառուսի նախագահն, ով աշխատանքային այցով գտնվում է Լենինգրադի մարզում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ փայտ է կոտրել:

Նրա լուսանկարը հրապարակել է իշխանական «Пул первого» տելեգրամյան ալիքը։

«Աշխատանքային առաջին առավոտը։ Իսկ դուք ինչպե՞ս եք մարզվում կարևոր բանակցություններից առաջ»,- գրված է լուսանկարին կից։

Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Բելառուսի առաջնորդը սիրում է փայտ կտրել։ Նոյեմբերի սկզբին նա նույնիսկ փայտ կտրելու վարպետության դաս անցկացրեց և ներկայացրեց հայրենական արտադրության կացինը։