ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Մանրամասներ

ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ դերը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության սրման ֆոնին։

Ըստ նրա՝ պատրաստվածությունը բոլորի համար անվտանգության երաշխիք կլինի։ «ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է քաղաքական, դիվանագիտական միասնություն ցուցաբերեն», - ընդգծել է Սիդորովը։