Ռուսական իշխանությունները պատրաստվում են շարունակել մոբիլիզացիան նույնիսկ աշնանային զորակոչի ժամանակ, հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW): Փորձագետների կարծիքով՝ դա լրացուցիչ բեռ կստեղծի արդեն իսկ ծանրաբեռնված ռուսական ապարատի վրա՝ ռազմական ռեզերվ ստեղծելու համար։
Նոյեմբերի 18-ին ռուսական Telegram ալիքներն ակտիվորեն քննարկում էին այն նշանները, որ Կրեմլը պատրաստվում է մոբիլիզացիայի երկրորդ ալիքին։ Մասնավորապես, նրանք համացանցում տարածել են 2023 թվականի հունվարին զորահավաքի ներկայանալու` պետերբուրգցու ստացած ծանուցագրի լուսանկարը, հակառակ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության, որ մասնակի մոբիլիզացիան կավարտվի հոկտեմբերի 31-ին, գրում է ISW-ն։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանություններն ամբողջությամբ չեն դադարեցրել մոբիլիզացիան, ինչը նշանակում է, որ զորակոչիկների հետ միաժամանակ որոշակի թվով մոբիլիզացվածներ են վերապատրաստվում։
Սա, հավանաբար, կհանգեցնի ուսուցման էլ ավելի ցածր որակի թե՛ մոբիլիզացվածների, թե՛ զորակոչիկների շրջանում: Առաջիկա ամիսներին զորահավաքի հերթական ալիքը միայն կվատթարացնի իրավիճակը և, հավանաբար, ռուսական զորքերի ընդհանուր որակը, որոնք տեղակայվելու են Ուկրաինայի առաջնագծում, կարծում են փորձագետները:
0Comments