ՌԴ խաղաղապահները Երևանից Ստեփանակերտ են ուղեկցել 475 բնակչից բաղկացած փախստականների երկրորդ խումբը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«475 փախստականի տեղափոխող 19 ավտոբուսներն ուղեկցվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուժերի կողմից և հասել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
ՌԴ նախագահի հրամանագրով ստեղված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն ապահովել է Ստեփանակերտի բնակիչների վերադարձի անվտանգությունը:
Շաբաթ օրը ՌԴ խաղաղապահներ դեպի Արցախ էին ուղեկցել 250 փախստականի տեղափոխող 9 ավտոբուս:
Ստեփանակերտում ավարտվել է նաև ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը:
Նշվում է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների զորախմբի հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:
«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Նոյեմբերի 18-ից սկսած իրականացվել է 118 չվերթ, այդ թվում 23-ը՝ վերջին 24 ժամում»,- պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից:
0Comments