Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու

Մանրամասներ
իրան

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. այս մասին գրում է Mehr-ը։

Այս մասին Շոյգուն հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադiանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», – ասել է Շոյգուն։

Նա իր ելույթում ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ: