Վրաստանի ղեկավարության հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով, չեն նպաստում 2 երկրների հարաբերությունների կարգավորման հետագծին մոտենալուն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«(Ռուսաստանում) չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր, ցուցարարները հանդես էին գալիս Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուսաստանցի պատվիրակների մասնակցության դեմ: Արմատականները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ էին Ռուսաստանի ներկայացուցիչները: հատուկ նշանակության ջոկատը ցրել էր հանրահավաքը, բայց հունիսի 21-ին ցույցերը շարունակվել էին: Տուժել է 240 մարդ, 300-ից ավելին ձերբակալվել է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանին «թշնամի» էր անվանել՝ հայտարարելով, որ Մոսկվան իբր շահագրգռված է երկրի հասարակության պառակտմամբ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նրա խոսքը ոչ պրոֆեսիոնալ էր որակել եւ ենթադրել, որ նա գործի մասին լավատեղյակ չէ կամ իրավիճակն աղավաղում է:
Հունիսի 21-ին Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով արգելում էր հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին Ռուսաստանից քաղաքացիների փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, տուրօպերատորներին եւ գործակալներին խորհուրդ էր տվել ուղեգրեր չվաճառել: Կառավարությանը հանձնարարվել էր ապահովել ռուսաստանցիների հայրենիք վերադարձը: Հունիսի 22-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 8-ից կդադարեցվեն Ռուսաստանի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները: Վրացական վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկը (21 տոկոսը) Ռուսաստանից էր:
0Comments