ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը՝ հորդորելով չմեկնել Բելառուս:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինեն երկիրը լքելիս, քանի որ հարևան պետությունների հետ սահմանային անցումները կարող են փակվել առանց նախազգուշացման:
Պետդեպարտամենտը 2023 թվականի օգոստոսին արդեն հրապարակել էր կոչ՝ ամերիկացիներին հեռանալ Բելառուսից՝ Լիտվայի հետ սահմանին որոշ անցակետերի փակման պատճառով:
0Comments