Բելառուսին պետք չէ ստրատեգիական ատոմային զենք. Լուկաշենկո

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ռազմավարական միջուկային զենքի կարիք չունի։

«Մեզ ռազմավարական զենք բացարձակապես պետք չէ։

Մենք չենք պատրաստվում սպանել ամերիկացիներին և միջուկային ռազմավարական հրթիռներ արձակել Բելառուսի տարածքից։

Մենք չենք պատրաստվում հարված հասցնել Ամերիկային և նույնիսկ եվրոպական երկրներին։

Իսկ մարտավարական միջուկային զենքը նրա համար է, որպեսզի պատրաստվեն այն ինքնաթիռները, որոնք կարող են մարտավարական միջուկային զենք կրել»,-Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։