Պուտինը շատ անելիքներ ունի և հաստատ հիմա դրա ժամանակը չունի. Կրեմլը՝ 2024-ին նախագահի պաշտոնում առաջադրման մասին

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ ընտրական գործընթացների ժամանակը չունի, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վերջինիս խոսքով՝ 2024 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի առաջադրման մասին խոսելը «մի քիչ վաղաժամ է», հայտնում է kommersant.ru-ն:

«Ընթացիկ տարվա վերջին ավելի մոտ՝ այս տարվա երկրորդ կիսամյակի կեսերին, այսպես թե այնպես, մենք մտնելու ենք ընտրական շրջան։ Առայժմ չկան նախընտրական կամ ընտրական տրամադրություններ՝ Պուտինը շատ անելիքներ ունի։ Նա հաստատ հիմա դրա ժամանակը չունի»,- ասել է Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ խորհուրդ տալով «համբերել»:

Փետրվարի 21-ին Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն «բոլոր ժողովրդավարական ընթացակարգերի պահպանմամբ»։ Սպասվում է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի մարտի 17-ին։