ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ապագա ղեկավար Դոնալդ Թրամփի հանդիպման համար նախադրյալներ դեռևս չկան, ТАСС-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս իրական ազդակներ չեն եղել»,- ասել է նա՝ ի պատասխան Թրամփի երդմնակալությունից առաջ նման հանդիպման հնարավորության մասին հարցին։
Արդեն հայտնել ենք, որ նախօրեին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ կսպասի Պուտինի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար։
0Comments