Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան զոհվել է Բելգորոդի մարզում, վիրավորվել է նաև օպերատոր Դմիտրի Վոլկովը, որն ուղեկցել է նրան: Այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը։
«Մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է Առաջին ալիքի ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան։ Դա տեղի է ունեցել Բելգորոդի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանին, որտեղ Առաջինի նկարահանող խումբը պայթել է թշնամու ականի վրա։ Աննայի հետ գտնվող օպերատոր Դմիտրի Վոլկովը վիրավորվել է»,-հայտնել են ալիքից։
0Comments