Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձանց ցուցակում է

Մանրամասներ

Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ 

Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։

«Երևան ժամանելուն պես նրան խնդրել են սպասել, հետո հայտարարել են, որ անձնագրի հետ կապված խնդիրներ կան։

Վերջնական արդյունքում պարզվել է, որ նա անցանկալի անձանց ցուցակում է»,- պատմեց մեր աղբյուրը։