Բաքվի և Երևանի հաշտեցումը հիմնված է եռակողմ համաձայնագրերի վրա. պետք է խուսափել միջնորդական ջանքերի կրկնությունից. ՌԴ փոխարտգործնախարար

Մանրամասներ

Մոսկվան կարծում է, որ պետք է խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ամենակարևորը շարունակական միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից խուսափելն է, հասնելը դրանց սիներգիայի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Եգիպտոսի առաջարկը՝ միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Գալուզինը ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցումը հիմնված է «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա»։

«Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջոցառումները, սահմանազատումը, սոցիալական ակտիվիստների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդումը, խաղաղության պայմանագրի պատրաստումը», - հավելել է Գալուզինը։

«Հենց այս ուղով ենք մենք ընկալում Եգիպտոսի նման մեծ և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին», - հավելել է Գալուզինը։

Հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ նրանց միջև հարաբերությունները կարգավորելու համար։