«Պուտինը հետազոտվում է ուռուցքաբանի մոտ». հետաքննություն

Մանրամասներ

Պետական գնումների ռուսական կայքից անհետացել են ՌԴ նախագահի գործերի կառավարչության և կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պայմանագրերը։

Դրան ուշադրություն է դարձրել «Սիստեմա» հետաքննական նախագիծը։

Տվյալները կայքից անհետացել են 2022 թվականի սեպտեմբերից ոչ շուտ։ Այժմ փաստաթղթերը հնարավոր չէ գտնել ոչ որոնման տողով, ոչ էլ ուղղակի հղումով անցնելով: Այդ մասին հայտնում է «The Insider» պարբերականը։

Անցյալ տարի «Նախագիծ» հետաքննական կենտրոնը հրապարակել էր Վլադիմիր Պուտինի առողջության վերաբերյալ տվյալներ։ Հետաքննողները պարզել էին, որ Պուտինն ունի բժիշկների սեփական թիմը, որն ուղեկցում է նրան բոլոր ուղևորությունների ժամանակ:

Մասնավորապես, պարզվել է, որ Պուտինին մշտապես ուղեկցում է կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկը, որը մասնագիտացած է վահանաձև գեղձի քաղցկեղի ուղղությամբ։