Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն անձամբ խոսել են Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելով նրանց միջուկային զենքի կիրառման հարցով, ասել է պրոֆեսոր Մայքլ Քլարկը՝ Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտական ինստիտուտի (RUSI) նախկին գլխավոր տնօրենը, գրում է BBC-ն։
Հարցին, թե ինչպիսին կարող է լինել Արևմուտքի արձագանքը ռուսական միջուկային հարվածին, Քլարկն ասել է, որ Կրեմլն արդեն զգուշացվել է այդ արձագանքի մասին:
«Այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ հնչեցին մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երեք-չորս անդամներ կապվեցին Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաների և ՌԴ Գլխավոր շտաբի հետ։ Նրանք մեզ կոնկրետ չեն ասի, թե ինչ են խոսել, և չպետք է ասեն, քանի որ զսպման քաղաքականության մեջ պետք է լինի անորոշություն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց ասվել է, որ մենք պասիվ դիտորդի դերում չենք մնա եւ շատ բան կարող ենք անել», ասել է Քլարկը:
Երկրորդ, նրա խոսքով, դաշինքի ներկայացուցիչները Մոսկվայում իրենց զրուցակիցներին ասել են, որ Արևմուտքը ի պատասխան միջուկային զենք չի կիրառի, այլ գործելու է կոնվենցիոնալ միջոցներով։
«Եվ մենք ունենք բավարար կոնվենցիոնալ սպառազինություն, որպեսզի խոցենք ձեր բոլոր միջուկային ենթակառուցվածքները և օբյեկտները: Եթե միայն կասկածենք, որ դուք պատրաստվում եք միջուկային զենք օգտագործել, եթե տեսնենք նախապատրաստական աշխատանքների սկիզբը, մենք կարող ենք հարձակվել առաջինը», սա է, ըստ փորձագետի, եղել Կրեմլի ուղարկված ազդանշանը։
ՆԱՏՕ-ն հասկացրել է, որ միջուկային զենքի օգտագործումը կարմիր գիծ է, որն անցնելով՝ Ռուսաստանն ուղղակիորեն կբախվի դաշինքի ռազմական հզորությանը սովորական միջոցների շրջանակներում, հավելել է նա։
0Comments