ՌԴ ՊՆ հայտարարությունը, թե ուկրաինական Կրամատորսկ քաղաքում հարվածել են ուկրաինական բանակի տեղակայման վայրին, որի հետեւանքով սպանվել է ուկրաինացի 600 զինվորական, ծաղրի ու քննադատության է արժանացել Ռուսաստանում։ Լրագիրը փոխանցում է, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե դա «հատուցման գործողություն էր» Մակեեւվկայի համար, որտեղ ռուս 400 զինվորական էր սպանվել ուկրաինական հարվածներից։
Լրագրողները եղել են Կրամատորսկում եւ պարզել, որ ՌԴ բանակը հարվածել է դպրոցի դատարկ շենքին։ Ռուսաստանում ռազմական բլոգերները ՊՆ-ին մեղադրում են, որ այն կեղծ տեղեկություններ տարածելով փորձում է ուշադրությունը շեղել Մակեեւկայից եւ արդարանալ։
0Comments