Ռուսաստանը 2024 թվականին երկու անգամ ավելի շատ միգրանտ է արտաքսել, քան նախորդ տարի

Մանրամասներ
միգրանտ

2024 թվականին Ռուսաստանից բռնի կերպով արտաքսվել է ավելի քան 80 հազար միգրանտ՝ միգրացիոն կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մինչև 2024 թվականի դեկտեմբեր ավելի քան 80 հազար օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք դատարանի որոշումներով բռնի կերպով արտաքսվել են Ռուսաստանից», - ասել է զրուցակիցը։

2023 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից դեպի 60 երկիր վտարվել է ավելի քան 44,2 հազար օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձինք։ 2022 թվականին 47 երկիր արտաքսվել է 26,6 հազար օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական կարգադրիչ Դմիտրի Արիստովը հայտնել էր, որ 2017-2022 թվականներին Ռուսաստանից արտաքսվել է մոտ 200 հազար միգրանտ՝ միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար։