Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կալինովո և ԴԺՀ-ի Յանտարնոյե բնակավայրերը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Բացի այդ, նրանք հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադներին և տարածքային պաշտպանության բրիգադի կենդանի ուժին և տեխնիկային Խարկովի մարզի Զագրիզովո, Զապադնոյե, Զագորույկովկա, Դվուրեչնայա բնակավայրերի շրջաններում, ԴԺՀ-ի Իվանովկա և Տորսկոյե բնակավայրերում։
Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են երեք մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ ԱՄՆ արտադրության M113 զրահամեքենա, չորս ավտոմեքենա, վեց հրետանային զենք և երկու «Անկլավ» ռադիոէլեկտրոնային պայքարի կայան: «Ոչնչացվել է զինամթերքի երկու պահեստ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։
0Comments