Բրազիլացի UFC մարտիկ Չառլզ Օլիվեյրան հայտնել է, որ պետք է մենամարտի Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև չեմպիոնական մենամարտի հաղթողի հետ: Այս մասին գրում է armsport.am-ը:
Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում: Մենամարտը կկայանա հունվարի 19-ին Լոս Անջելեսում:
«Ես UFC-ին նույնիսկ առաջարկեցի պահեստային դառնալ այս մենամարտի համար: Նրանք ասացին սպասել: Հետևաբար ես ԱՄՆ-ում եմ և սպասում եմ, թե ով կդառնա հաղթող և նրա հետ ես կհանդիպեմ օկտագոնում: Երբ UFC-ն ասաց սպասել, ես մի փոքր արձակուրդ վերցրի՝ ժամանակ անցկացնելու ընտանիքիս, կնոջս և աղջկաս հետ: Ես Դանա Ուայթից առաջին շարքի տոմս խնդրեցի UFC 311 մրցաշարի համար», — ասել է Օլիվեյրան Մանուկ Հակոբյանի հետ հարցազրույցում:
Չառլզ Օլիվեյրան անցկացրել է 45 մենամարտ MMA-ում և տարել 35 հաղթանակ: Նա զբաղեցնում է 2-րդ տեղը UFC թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշում:
0Comments