
Դեկտեմբերի 25-ի գիշերը ռուսական Կուրսկում պայթյուններ են եղել։ Ականատեսները հայտնում են մի քանի պայթյունի մասին։
Տեղական տելեգրամ ալիքների համաձայն՝ տեսախցիկները ֆիքսել են թռիչքներ օդանավակայանի մոտակայքում և պայթյունների ուժեղ ձայներ։
Տեսախցիկները տեսագրել են պայթյունը ժամը 4-ի սահմաններում: Խալինո օդանավակայանը գտնվում է Կուրսկի արևելյան մասում։ Ուկրաինա ներխուժումից ի վեր ռուսները փակել են այն քաղաքացիական թռիչքների համար։
Օդանավակայանում տեղակայված են ռուսական կործանիչներ, որոնք ռմբակոծում են Ուկրաինան։
0Comments