Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բոլոր հնարավորություններն ունի դառնալու բազմաբևեռ աշխարհի հզոր անկախ բևեռներից մեկը։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակված է Կրեմլի կայքում։
«Միությունը բոլոր հնարավորություններն ունի դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ, ինքնաբավ բևեռներից մեկը, դառնալու ձգողության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել Եվրասիական տնտեսական համայնքի հետ»,- ասված է ուղերձում։
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով: Դրան անդամակցում են Հայաստանը, Բելառուս, Ղազախստանը, Ղրզստանը, Ռուսաստանը:
ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռներից մեկը. Պուտին
Մանրամասներ
0Comments