Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Երևանում ամբոխը բղավում է. «Նիկոլ՝ դավաճան»։ Արթնացան։
Հայը, ով իշխանության է գալիս հակառուսական կարգախոսներով, ըստ էության դավաճան է: Հայկական շահերի դավաճան, ոչ թե ռուսական: Ռուսաստանը յոլա կգնա առանց Հայաստանի։ Հայաստանն առանց Ռուսաստանի՝ ոչ։
Երբ 90-ականներին սովորում էի նահանգներում, որտեղ, իհարկե, բոլորն ինձ ռուս էին համարում, ոմանք զարմանում էին, որ ես ռսի նման չեմ: Ես ստիպված էի բացատրել, որ էթնիկ հայ եմ։ Եվ ոչ ոք, ոչ մի մարդ չգիտեր, թե դա ինչ է նշանակում: Նման մարդկանց մասին չեն լսել։ Դասընկերներից մեկը հարցրեց. «Հայե՞ր: Դա քո օրիենտացիա՞ն է»։
Ոչ մի Կիմ չի օգնի, ոչ մի ՆԱՏՕ նույնիսկ հոնքը չի բարձրացնի։
Հայաստանին բացի Ռուսաստանից ոչ ոք երբեք չի օգնել։ Եվ ոչ ոք երբեք չի օգնի:
Սա չիմանալը նշանակում է չցանկանալ իմանալ: Իմանալու ցանկություն չունենալը կամավոր իդիոտիզմ է:
Իսկ կամավոր իդիոտիզմը, որպես կանոն, խստորեն պատժվում է պատմության կողմից»։
0Comments