Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Մոսկվայի վրա:
«Այսօր ժամը 11-ի սահմաններում անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներթափանցել Մոսկվա. ՀՕՊ ուժերն այն ոչնչացրել են», -հայտնել է քաղաքապետը:
Մինչդեռ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հայտարարվել է «Կովյոր» պլան. այս մասին հայտնում է eadaily.com կայքը:
Տասնյակից ավելի թռիչքներ հետաձգվել են։
««Վնուկովո» օդանավակայանում ներդրվել է «Կովյոր» պլանը: Ժամանակավոր հետաձգվել է 11 մեկնման և 15 ժամանման չվերթ», հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ նման սահմանափակումներ մտցվում են երկնքում անհայտ կամ վտանգավոր օբյեկտներ հայտնաբերելու դեպքում:
Մոսկվան փորձել են գրոհել անօդաչու սարքով. «Վնուկովո» օդանավակայանում ներդրվել է «Կովյոր» պլանը. հետաձգվել է 26 չվերթ
Մանրամասներ
0Comments