Դեկտեմբերի 24-ին հսկայական աստերոիդ կանցնի Երկրի կողքով

Մանրամասներ
աստերոիդ

Դեկտեմբերի 24-ի գիշերը Երկրի կողքով կանցնի 10 հարկանի շենքի չափերով «Սուրբ Ծննդյան աստերոիդ», գրում է Daily Mail-ը։

Հսկայական տիեզերական օբյեկտը, որը հայտնի է որպես 2024 NX1, կանցնի Երկրից մոտ 7,21 մլն կմ հեռավորության վրա՝ ժամում 23 հազար կմ արագությամբ։

Օբյեկտը Երկրին ամենաշատը կմոտենա դեկտեմբերի 24-ին՝ Գրինվիչի ժամանակով 02:56-ին: Գիտնականները դրա տրամագիծը գնահատում են 29-ից 70 մետր, ինչը համապատասխանում է 12 միլիոն տոննա տրոտիլի կործանարար ներուժին:

Փորձագետները վստահեցնում են, որ կաթոլիկ Սուրբ Ծնունդը չի ստվերվի 2024 թվականի NX1-ի հետ բախումից։ Աստղագետ Ջես Լին նշել է, որ աստերոիդը մոտ 18 անգամ գերազանցելու է Երկրից Լուսին հեռավորությունը, ինչը բացառում է մեր մոլորակին իր ճանապարհին հանդիպելու հնարավորությունը:

Այնուամենայնիվ, ինչպես շեշտում է Լին, հնարավոր բախման հետևանքները կարող են կործանարար լինել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 70 մետր տրամագծով աստերոիդն ի վիճակի է հարթեցնել 2000 քառակուսի կիլոմետր տարածք։

Համեմատության համար նշենք, որ 1908 թվականին Սիբիրում ընկած Տունգուսկա երկնաքարը նման չափեր ուներ, հավելել են գիտնականները։