ԱՄՆ-ը իրականացրել է միջուկային հրթիռային վառելիքի առաջին փորձարկումները իրականին մոտ պայմաններում։ General Atomics Electromagnetic Systems (GA-EMS) ընկերությունն արդեն հայտարարել է, որ իր վառելիքի հավաքակազմերը հաջողությամբ անցել են ջերմային և ջրածնի կայունության թեստեր մինչև 2326°C ջերմաստիճանում:
Առաջին փորձարկումը տեւել է 20 րոպե, ինչը համապատասխան է ողջ ուժով աշխատող շարժիչին։ Հավաքակազմերը մնացել են անվնաս։ Փորձարկումներն, ըստ ews.am-ի, անցկացվել են NASA-ի Մարշալի անվան տիեզերական թռիչքների կենտրոնում (MSFC):
Վառելիքի հավաքակազմերը ենթարկվել են ջեռուցման վեց ցիկլերի, որոնցից յուրաքանչյուրը մոդելավորում է շարժիչի աշխատանքը ամբողջ հզորությամբ, հաղորդում է Planet Today-ը: Ջրածինը, որը ջեռուցվում էր մինչև 2326 °C, մղվում էր խցիկի մեջ: Վառելիքը ցույց է տվել դիմադրություն էքստրեմալ պայմաններին, ինչը նրան հարմար է դարձնում միջուկային ջերմային շարժիչների համար:
GA-EMS-ի նախագահ Սքոթ Ֆորնին ընդգծել է, որ այս փորձարկումները կարևոր քայլ են հեռավոր տիեզերքի համար հուսալի շարժիչներ ստեղծելու տեսանկյունից: Դրանք կկարողանան նվազեցնել դեպի Մարս թռիչքի ժամանակը 6-7 ամսից մինչև 45 օր: Սա զգալիորեն կնվազեցնի անձնակազմի առողջությանը սպառնացող վտանգները և, ընդհանուր առմամբ, տիեզերական առաքելությունները կդառնա ավելի անվտանգ և արդյունավետ:
DARPA-ն Lockheed Martin-ի հետ 499 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել միջուկային ջերմային շարժիչի (NTP) հրթիռի նախագծման համար, որի աշխատանքի հիմքում միջուկային վառելիքով աշխատող ռեակտորի միջոցով ջրածնի տաքացումն է:
0Comments