ՀՀ-ում լուծարվել են «ՄՌՈւ»-ները. գործելու են Հաշվառման քննական բաժիններ. նշանակվել են նոր պետեր

Մանրամասներ
ՄՌՈւ

Օրեր առաջ ՀՀ-ում լուծարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաշվառման և քննական բաժանմունքները, ժողովրդի լեզվով ասած՝ «Գայի ՄՌՈւ»-ները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսուհետև Հանրապետությունում գործելու են Հաշվառման քննական բաժիններ:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հարությունյանի հրամանով՝ Արմանուշ Մովսիսյանը նշանակվել է Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Ս. Հարությունյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Վարդանյանը նշանակվել է Լոռու մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Էդգար Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Էդուարդ Պողոսյանը՝ Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Գոռ Սարգսյանը նշանակվել է Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Սոս Սարդարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  

Արաբո Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  

Վարդան Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  

Երևանի քննական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Լևոնյանը: