![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AF%D5%B8-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D6%84_1.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին կայցելի Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Քննարկվելու են անվտանգության, տնտեսական համագործակցության, ի հայտ եկած մարտահրավերներին արձագանքելու միջոցառումների հարցեր։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Կրեմլը դեռ չի հաստատել բանակցությունները, գրում է Կոմերսանտը։
Բանակցությունները կսկսվեն ընդլայնված կազմով։ Դրանց կմասնակցեն Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները, կառավարությունների անդամները, նախարարները, գերատեսչությունների ղեկավարները։ Կողմերը կքննարկեն «բելառուս-ռուսական ինտեգրման ամենահրատապ հարցերի ողջ շրջանակը»։
0Comments