Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանին, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։
Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով, ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն, որ միության շրջանակում զարգացման նույնպիսի բարձր մակարդակ գրանցվի։
«Դե, Հայաստանին հասնելը մեզ համար դժվար կլինի, մենք այսօր դա արձանագրեցինք։
ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։ Սա շատ բարձր, լուրջ ցուցանիշ է»։
0Comments