Լուկաշենկոն ներողություն է խնդրել․ Զելենսկի

Մանրամասներ
Լուկաշենկո Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանին հետ հարցազրույցում ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով ներողություն է խնդրել՝ պատերազմի առաջին օրերին Բելառուսի տարածքից Ուկրաինա հրթիռներ արձակելու համար։

«Պատերազմի առաջին օրերին հեռախոսով խոսեցի Լուկաշենկոյի հետ, և նա ներողություն խնդրեց։ «Այդ ես չեմ հրթիռներ արձակել իմ տարածքից, Պուտինն է արձակել դրանք։ Հավատա ինձ, Վոլո՛դյա, այդ ես չեմ, ես դա չեմ վերահսկում»։ Ես նրան ասացի, որ նա նույն մարդասպանն է, ինչին պատասխանեց. «Հասկացիր, դու չես կարող կռվել ռուսների հետ»,- նշել է Զելենսկին: