Ռուսաստանի և Կիևի միջև բանակցությունների համար այժմ պայմանավորվածություններ ու նախադրյալներ փաստացի չկան։ Ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցազրույցի տեսանյութը հրապարակվել է «Մոսկվաշ Կրեմլ, Պուտին» ծրագրի շրջանակում «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի տելեգրամյան ալիքում։
«Ավելին, հիմա չկա որևէ հիմք, թեկուզ թույլ, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն կառուցվի»,- հավելեց նա։
Պեսկովը թվարկել է մի քանի գործոն, որոնց պատճառով Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից։
«Ա․ վարչակարգի անպատրաստակամություն, Բ․ անպատրաստություն, Գ․ վարչակարգին անթույլատրելիություն սեփականատերերի կողմից, այսպես ասած առանց դիվանագիտական երկիմաստությունների։ Հետևաբար, այժմ բանակցությունների համար նախադրյալներ չկան»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
0Comments