Վրաստանի նախագահը կանչվել է հարցաքննության

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով և հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ դատախազության՝ հետաքննությունը սկսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմումի հիման վրա:

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակայնեցված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ, ինչի պատճառով, ըստ օրենքի՝ Վրաստանի նախագահն այս տարվա հոկտեմբերի 31-ին հետաքննչական գերատեսչություն է կանչվել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Նշվում է՝ Վրաստանի դատախազությունը կկատարի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի հրահանգում, միաժամանակ՝ Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված փաստերն ուսումնասիրելու նպատակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։