Պայթյուններ Բելառուսի օդանավակայանում

Մանրամասներ

Բելառուսի Մաչուլիշչի ռազմական օդանավակայանում պայթյուններ են որոտացել, հայտնում են արտասահմանյան հեռագրային ալիքները։

Նշվում է, որ երկու պայթյուն է լսվել, ինչի հետևանքով վնասվել է ՌԴ ռազմատրանսպորտային ДРЛО А-50 ինքնաթիռը, ինչպես նաև ձյուն մաքրող տեխնիկա։

Օդանավակայանի տարածքը, որը գտնվում է Մինսկից 12 կմ հեռավորության վրա, շրջափակվել է։

Նախնական վարկածով անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է իրականացվել։

1