Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանն ատոմակայանների կառուցման կենտրոն կդառնա, գրում է Mehr-ը։
«Մենք պետք է կարողանանք երկիրն առաջիկա տարիներին ատոմակայանների կառուցման եւ նախագծման բեւեռներից մեկը դարձնել»,- ասել է Էսլամին հինգշաբթի Բոնաբայում գամմա ճառագայթների նախագծի բացման ժամանակ:
«Կառավարության (ներկայիս) աշխատանքի առաջին տարում օրակարգ էր դրվել ճառագայթման օգտագործման զարգացման պլանավորումը։ Երկրի մակարդակով ուսումնասիրվել եւ մշակվել է ինտեգրված զարգացման վերաբերյալ փաստաթուղթ, որը ներառվել էր օրակարգում։ Այդ փաստաթղթի հիման վրա հանրապետությունում սահմանվել է 12 կետ, որոնք կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ»,- հավելել է նա։
Ասելով, որ կա ճառագայթային միայն մի համակարգ, որն օգտագործվում է այդ շրջանի սահմանափակ հատվածում՝ Էսլամին հավելել է, որ այժմ իսկապես ժամանակակից պորտատիվ համակարգ է մշակվել:
«Առաջին տեղական նմուշը կտեղադրվի եւ կգործարկվի մոտ ապագայում հանրապետության մարզերից մեկի առաջին օբյեկտում։ «Բոնաբ» կենտրոնում գամմա ճառագայթման այս համակարգի արտադրության գիծ է ստեղծվել»,- շարունակել է կազմակերպության ղեկավարը։
«Մենք երեք տարվա ընթացքում առաջին փուլում երկիրը գամմա համակարգի սարքավորումների տեղադրմամբ ծածկելու լայն ծրագիր ունենք... Մեզ համար շատ կարեւոր է ամեն օր ընդլայնել միջուկային տեխնոլոգիաների շրջանակը երկրում։ Ինչ վերաբերում է ատոմային էներգիայի արտադրության խնդրին, որը երկրի կարիքներից է մեկն է, մենք քննարկել ենք 20 տարվա թիրախի սահմանման հարցը»,- հավելել է նա։
0Comments