Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախաձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Agenda-ն։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և առաջին տեղի համար։ Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին»,– նշել է Էրդողանը։
Բացի այդ, նա հավելել է, որ երկրում ընտրություններն անցել են խաղաղ ու անվտանգ միջավայրում։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները բացահայտել են երկրի ժողովրդի կամքը։
0Comments